Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Կատարյալ օրինական գողություն

Կատարյալ օրինական գողություն
17.07.2023 | 19:14

Հուլիսի 1-ից բանկերը ֆիզիկական անձանց այլևս վալյուտային (արժութային) վարկեր չեն տրամադրում։

Հերթական ապօրինի օրենքը։

Այո՛, որոշ զարգացած երկրներում դա այդպես է։

Բայց այնտեղ լուծված է խնդրի երկրորդ կողմը. բանկերն ավանդներն էլ ընդունում են միայն ազգային արժույթով։

Բացի այդ նրանց վալյուտան ազատ փոխարկելի է։

Ի վերջո, ավանդը ավանդատուի կողմից բանկին տրվող վարկ է։ Մեր դեպքում բանկերը շարունակելու են արժութային ավանդներ ընդունել, իսկ վարկեր չեն տալու։

Կատարյալ օրինական գողություն։

Մարդը ստացած վարկը ըստ անհրաժեշտության նորից այդ նույն բանկում արժույթի է վերածելու։

2022-ին 2021-ի համեմատ բանկերը 4 անգամ ավելացրին շահույթը՝ 65 մլրդ դրամից հասնելով 240 մլրդ-ի։

Երևի այս տարի էլ մի քանի անգամ ավելացնեն։

Համ էլ ՀՆԱ-ն կաճի։

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀՀ նախկին վարչապետ

Դիտվել է՝ 5780

Մեկնաբանություններ